Ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է:
Հունվարի 22-ին, ժամը 12:07-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Հաղարծին» վանական համալիր տանող ավտոճանապարհին ծառն ընկել և երկկողմանի փակել է ավտոճանապարհը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարաները մասնատել և հեռացրել են ծառի ճյուղը (մոտ 10 մ) ճանապարհի երթևեկելի հատվածից:
Ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է։