Զորամասն ինքնակամ լքած զինծառայողը հայտնաբերվել է

«Զվարթնոց» օդանավակայանի տարածքում հայտնաբերվել և վարույթ իրականացնող մարմին է ներկայացվել 33-ամյա զինծառայողը։

ՆԳՆ ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, հունվարի 20-ին «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում հայտնաբերել և վարույթ իրականացնող մարմին են ներկայացրել 33-ամյա Մասիս Ա.-ին:

Նա 2023 թ. հոկտեմբերի 31-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 525-րդ հոդվածի (Զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը կամ ժամանակին ծառայության վայր չներկայանալը) 5-րդ մասի մեղադրանքով, հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:

Խափանման միջոցն է բացակայելու արգելքը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print