ԱԺ աշխատակազմը պարգևավճար կստանա

Ավելի վաղ ԱԺ նախագահն ասել էր, որ քանի դեռ ինքը ղեկավարում է օրենսդիր մարմինը, պատգամավորները սեպտեմբերի 21–ին և տարվերջին պարգևատրվելու են։

Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի այսօրվա կարգադրությամբ ԱԺ աշխատակազմը կստանա պարգևավճար յուրաքանչյուր աշխատողի պաշտոնային դրույքաչափի 15 տոկոսի չափով:

Կարգադրությունը ստորև.

«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ եւ 22-րդ կետերով` կարգադրում եմ.

  1. «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքով եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2323-Ն որոշման N 4 հավելվածի «ՀՀ Ազգային ժողովի լիազորությունների իրականացման ապահովում» 1024 ծրագրի 11001 միջոցառման «Պարգեւատրումներ, դրամական խրախուսումներ եւ հատուկ վճարներ» հոդվածով Ազգային ժողովի աշխատակազմի 2024 թվականի համար նախատեսված պարգեւատրման գումարը բաշխել Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների միջեւ յուրաքանչյուր աշխատողի պաշտոնային դրույքաչափի 15 տոկոսի չափով՝ համաձայն հավելվածի:
  2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը»:

Նշենք, որ նախորդ տարվա դեկտեմբերի վերջին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասել էր, որ Ազգային ժողովի պատգամավորների պարգևավճարներն այսուհետ լինելու են ամեն սեպտեմբերի 21–ին և տարվերջին այն միջոցների շնորհիվ, որոնք խնայվել են։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print