Քաղաքացիները կարող են դատարան դիմել առցանց եղանակով

ԲԴԽ-ից հայտնում են, որ 2024 թվականի փետրվարի 1-ից սկսած՝ դատարան ներկայացվող նոր դատական գործերով բոլոր դատավարական փաստաթղթերը (հայցադիմում, դիմում, բողոք, պատասխան, դիրքորոշում, միջնորդություն և այլն) պետք է կազմվեն և ներկայացվեն Համակարգի միջոցով՝ Համակարգի կողմից տրամադրվող գործիքակազմին և առաջադրվող պահանջներին համապատասխան (բացառությամբ պետական գաղտնիք կազմող տեղեկությունների, որոնք ներկայացվում են միայն նյութական եղանակով) ։

Այն գործարկվել է https://cabinet.armlex.am ինտերնետային կայքի հասցեով։

«Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» 2023 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-11-Ն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասը, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 18.1-ին կետը, ինչպես նաև, հաշվի առնելով «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» 2023 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-11-Ն օրենքի 11.1.-րդ գլխի իրավակարգավորումները՝

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է, ՈՐ

  1. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» 2023 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-11-Ն օրենքով սահմանված էլեկտրոնային համակարգը (այսուհետ՝ Համակարգ) արդեն իսկ գործարկվել է https://cabinet.armlex.am ինտերնետային կայքի հասցեով:
  2. Վերոնշյալ օրենքը, որի ուժի մեջ մտնելը պայմանավորված է էլեկտրոնային համակարգի գործարկմամբ, ուժի մեջ է մտնելու սույն հայտարարության հրապարկմանը հաջորդող տասներորդ օրվանից՝ 2024 թվականի փետրվարի 1-ից:
  3. 2024 թվականի փետրվարի 1-ից սկսած՝ դատարան ներկայացվող նոր դատական գործերով բոլոր դատավարական փաստաթղթերը (հայցադիմում, դիմում, բողոք, պատասխան, դիրքորոշում, միջնորդություն և այլն) պետք է կազմվեն և ներկայացվեն Համակարգի միջոցով՝ Համակարգի կողմից տրամադրվող գործիքակազմին և առաջադրվող պահանջներին համապատասխան (բացառությամբ պետական գաղտնիք կազմող տեղեկությունների, որոնք ներկայացվում են միայն նյութական եղանակով) ներքոնշյալ սուբյեկտների կողմից՝

3.1. իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը, պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, գնումների հետ կապված վեճերով վարույթում պատասխանողները, ներկայացուցիչ հանդիսացող փաստաբանները, սնանկության գործով կառավարիչները, նոտարները և արտոնագրված հաշտարարները՝ անկախ Համակարգի միջոցով որևէ անգամ որևէ գործողություն կատարած լինելուց կամ չլինելուց,

3.2. ֆիզիկական անձինք, որոնք քաղաքացիական գործի շրջանակներում առնվազն մեկ անգամ Համակարգի միջոցով կատարել են որևէ գործողություն և հետագայում գործը քննող դատարանին տեղյակ չեն պահել Համակարգից օգտվելու անհնարինության մասին»,- հայտնում են ԲԴԽ-ից։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print