Հայաստանի տարածքում հոկտեմբերի 1-ի ցերեկը և 2-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ քամու ուժգնությունը՝ 2-5մ/վրկ։
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 1-2-ը աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով, իսկ 3-5-ը նույնքանով կբարձրանա:
Սյունիքում եղանակն էապես չի փոխվի հոկտեմբերի 1-6-ը, սպասվում է պարզ ու արևոտ, առանց տեղումների եղանակ։