Գորիսում կառուցվելու է ՔՈԱՖ Սմարթ կենտրոն

Ավելի քան 6000 երեխա ու երիտասարդ հնարավորություն կունենան ներգրավվել ամենատարբեր կրթական ծրագրերում՝ օտար լեզուներ, ձեռներեցություն, ճարտարագիտություն, աթլետիկա և այլ ուղղություններում։

«Հայաստանի մանուկներ» հիմնադրամը Գորիսում կառուցելու է ՔՈԱՖ Սմարթ կենտրոն: Ծրագրի պատասխանատուները Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանին և համայնքապետարանի աշխատակիցներին ներկայացրել են ծրագրի բովանդակությունը, սպասվելիք գործողությունները:

ՔՈԱՖ Սմարթ կենտրոնի կառուցման համար համայնքն արդեն հողատարածք է տրամադրել: Սմարթ կենտրոնը կառուցվելու է ֆուտբոլի մարզադաշտի հարևանությամբ, այն ունենալու է կրթական, մշակութային, մարզական, նաև գյուղատնտեսական ու սոցիալ-ձեռնարկատիրական բաղադրիչներ: Հայտարարվել է ճարտարապետի մրցույթ. նախագծի վրա կաշխատեն միջազգային և տեղացի ճարտարապետները կաշախատեն նախագծի շուրջպահպանելով Գորիսին բնորոշ կոլորիտն ու ճարտարապետական տեսքը չխախտելով բնական լանդշաֆտը:

Ավելի քան 6000 երեխա ու երիտասարդ հնարավորություն կունենան ներգրավվել ամենատարբեր կրթական ծրագրերում՝ օտար լեզուներ, ձեռներեցություն, ճարտարագիտություն, աթլետիկա և այլ ուղղություններում։ Հասանելի կլինեն նաև սոցիալական և հոգեբանական անվճար ծառայություններ, միջազգային փորձագետները կանցկացնեն դասընթացներ:
Սմարթ կենտրոնը գործելու է անվճար: Բնակավայրերի երեխաների տեղափոխությունը ևս կլինի անվճար. համայնքը ևս իր մասնակցությունը կունենա՝ հաշվի առնելով, որ սահմանամերձ բնակավայրերում այժմ էլ հանրային տրանսպորտն անվճար է:

Սմաթ կենտրոնի կառուցման ծրագրում ներառված է նաև ֆուտբոլի դաշտի կապիտալ նորոգումը, այդ թվում՝ նոր մարզահրապարակների ստեղծումը: Վարարակն գետին հարակից ենթակառուցվածքները ևս կբարելավվեն, նաև կկահավորվեն հարակից տարածքները:

Ծրագրում համայնքը ևս իր ներդրումն ունի՝ դեպի Սմարթ կենտրոն տանող մոտեցման ճանապարհները հիմնանորոգվելու են, դեպի Հին Գորիս գյուղ ճանապարհի կապիտալ նորոգման աշխատանքները կմեկնարկեն հաջորդ շաբաթ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print