Ըստ Միրզոյանի՝ ռացիոնալ կլինի մտածել, որ տարբեր երկրների ընտրությունների պատճառով էսկալացիայի հավանականությունը կմեծանա։
Միջազգային ներգրավվածությունը մենք կարևորում ենք այն պատճառով, որ խաղաղությունը, որը ենթադրաբար կկառուցվի, հուսով ենք կհաստատվի Հարավային կովկասում բախում է ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի շահերից, այլ նաև տարածաշրջանային դերակատարների շահերից:
Այս մասին այսօր ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ասել է ամփոփիչ ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով լրագրողների հարցերին:
«Երևույթները որոնց մենք բախվում ենք կամ որոնց հետ գործ ենք ունենում, ուղղակիորեն առնչվում են այնպիսի արժեքների, որոնք համամարդկային են, այսինքն` երբ որ խոսում ենք էթնիկ զտումներից, երբ որ խոսում ենք մարդկանց իրավունքներից, այս բոլորը վերաբերվում են ոչ միայն երկու երկրներին, այլ նաև ողջ մարդկությանը:
Նախարարը պատասխանելով այն հարցին արդյո՞ք էսկալացիայի հավանականությունը կմեծանա պայմանավորված Ադրբեջանի ընտրություններով:
«Ես կարծում եմ, որ էսկալացիայի հավանականությունը Հայաստանի-Ադրբեջան սահմանին այս պահին էլ առկա է: Մենք այն հռետորաբանությունը, որին ականատես եղան Ադրբեջանի նախագահի հարցազրույցում, թույլ չի տալիս մեկ վայրկյան անգամ թուլացնել զգոնություն, ասեմ ավելի՝ նույն հարցազրույցում մենք լսեցինք անթաքույց տարածքային պահանջներ Հայաստանի սուվերեն տարածքների նկատմամբ:
Մենք տեսանք, թե ինչպես Հայաստանի այս կամ այն քաղաքներ կամ մարզեր անվանվում ձևափոխված ձևով, մեծ հաշվով ամբողջ ՀՀ-ն «Արևմտյան Ադրբեջան» և էսկալացիայի հավանականությունը միշտ էլ կա, և կարծում եմ, որ ռացիոնալ կլինի մտածել, որ էսկալացիայի հավանականությունը տարբեր երկրների ընտրությունների պատճառով կմեծանա»,- ասել է նա: