Հանրապետության ողջ տարածքում տեղում է ձյուն

Սյունիքի մարզի, Երևան-Սևան 24-ից-39-րդ կմ-ն (բուք), Մ2-ից-Ջերմուկ քաղաք տանող ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Ստեփանավանի, Սպիտակի ոլորանները, Սյունիք գյուղի, Մեղրի-Երևան, Վանաձոր-Դիլիջան, Ջերմուկի խաչմերուկից Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների համար (բեռնատարներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ):

Վարդենյաց լեռնանցքը և Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Աշոցքի տարածաշրջանի, Մ4-ից Ֆանտան, Ջրաբեր գյուղեր տանող ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Սյունիքի մարզի, Երևան-Սևան 24-ից-39-րդ կմ-ն (բուք), Մ2-ից-Ջերմուկ քաղաք տանող ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Հանրապետության ողջ տարածքում (ընդհատումներով) տեղում է ձյուն։

Վարդենյաց լեռնանցքում, Քեթի-Ջաջուռ, Արթիկ-Աշոցք ավտոճանապարհներին, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում և Ջերմուկ քաղաքում բուք է:

Աշտարակ քաղաքում մառախուղ է։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print