Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել էր հունվարի 21-ին։
Մոտ 500 բեռնատար Վերին Լարսի անցակետի երկու կողմերում սպասում են անցման իրենց հերթին։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՌԴ–ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
«Մոտ 300 բեռնատար Հայաստանից դեպի Ռուսաստան ուղղությամբ է սպասում Վրաստանի տարածքում, և մոտ 200 բեռնատար ՌԴ-ում՝ դեպի ՀՀ»,- նշեց Հակոբյանը։
Հիշեցնենք Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել էր հունվարի 21-ին։ Թեթև մարդատար տրանսպորտի համար ճանապարհը բաց էր մնում: