Սանկտ Պետերբուրգում 1200 կգ կոկաինի խոշոր խմբաքանակ է առգրավվել

Մաքսավորները Սանկտ Պետերբուրգի նավահանգստում հայտնաբերել են ավելի քան 1,2 տոննա կոկաին, հաղորդում է Դաշնային մաքսային ծառակությունը մամուլի ծառայությունը։

«Առգրավվել է ավելի քան 1200 կիլոգրամ թմրանյութ, որի արժեքը սև շուկայում գերազանցում է 13 միլիարդ ռուբլին: Հայտնաբերվել է մաքսանենգություն, այդ թվում՝ մաքսային հսկողության տեխնիկական միջոցների, մասնավորապես՝ տեսչական սարքավորումների կիրառմամբ։ Մաքսավորները սկանավորել են Անտվերպենից (Բելգիա) ժամանած բեռնարկղը և սուրճի տոպրակների մեջ հայտնաբերել են ուղղանկյուն բրիկետներ՝ սեղմված սպիտակ փոշիով»,- ասվում է մամուլի հաղորդագրությունում։

Փորձաքննությունը հաստատել է, որ թմրանյութը կոկաին է։

Հարուցվել է քրեական գործ՝ «առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգության» հոդվածով։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print