Սյունիքում շարունակվում է ձմեռային զորակոչը

Սյունիքի մարզում շարունակվում է ձմեռային զորակոչը, որը մեկնարկել էր հունվարի 9-ին՝ Կապանի Գարեգին Նժդեհի հուշահամալիրից, հայտնում են Սյունիքի մարզպետի աշխատակազմից։

Այսօր հերթական հավաքի՝ կապանցի ու քաջարանցի նորակոչիկներին բանակ են ճանապարհել մարզկենտրոնի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցուց, որտեղ նորակոչիկներին օրհնել է Կապանի հոգևոր հովիվ տեր Խաչատուր քահանա Հայրապետյանը:

«Սյունիքի մարզպետի անունից նորակոչիկներին խաղաղ ծառայություն ու բարի վերադարձ է մաղթել մարզպետի աշխատակազմի Զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Արսեն Գրիգորյանը։ Նրանց ողջունել է նաև ՀՀ ՊՆ ԶԶՀԾ Սյունիքի տարածքային ստորաբաժանման Կապանի բաժանմունքի պետ մայոր Սևակ Մանուկյանը»,-ասված է հաղորդագրությունում։

Այսօր նաև Գորիս, Սիսիան, Մեղրի համայնքներից են հայորդիներ մեկնել՝ ծառայելու ՀՀ զինված ուժերում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print