ՀՀ ԱԳՆ տեղեկացնում է, որ հոկտեմբերի 2-ին նախարար Արարատ Միրզոյանը Ժնևում աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Ադրբեջանի կողմից վերջին ագրեսիայի հետևանքով տարածաշրջանում առաջացած իրավիճակը՝ կարևորելով Ադրբեջանի զինված ուժերի՝ ՀՀ ինքնիշխան տարածքներից դուրսբերումը, Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակումը, հրադադարի ռեժիմի պահպանումը: Նախարար Միրզոյանը անդրադարձել է նաև Ադրբեջանի ԶՈՒ կողմից հայ ռազմագերիների անմարդկային խոշտանգումներին ու արտադատական սպանություններին։