Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Իսրայելի մշտական ներկայացուցիչ Գիլադ Էրդանը կշտամբանքներ են փոխանակել Պաղեստինի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ։
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչ Գիլադ Էրդանը միմյանց կշտամբել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում, որը նվիրված էր Գազայում տիրող իրավիճակին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Իր ելույթի ժամանակ Էրդանը քննադատել է Ռուսաստանին Իրանին զենք մատակարարելու համար, որոնք իբր օգտագործվում են Ուկրաինայում։ Լավրովն արձագանքել է՝ ասելով, որ այդ խոսքերը թողնում է խոսնակի խղճին։
Միևնույն ժամանակ, ՌԴ արտգործնախարարը կոչ է արել «թույլ չտալ, որ Պաղեստին պետություն ստեղծելու ՄԱԿ-ի որոշումը փակվի այնպես, ինչպես փակվեցին 2015 թվականին ԱԽ-ի կողմից միաձայն հաստատված Մինսկի պայմանավորվածությունները»: