Զոհերի մասին տեղեկություններ չկան
Սերբիայի Նոր Բելգրադ խոշորագույն չինական փակ շուկայում բռնկված հրդեհը տեղայնացվել է, ուղղաթիռները դադարեցրել են մարումը, դեպքի վայրում մնացել են մի քանի հրշեջ մեքենաներ, հայտնում է РИА Новости-ի թղթակիցը։
Ներքին գործերի նախարարության վերջին տվյալներով՝ ավելի քան 70 հրշեջներ 25 հրշեջ մեքենաներով և երեք ուղղաթիռներով, որոնցից մեկը Կա-32 էր, որը նախկինում ստացվել էր Ռուսաստանի Դաշնությունից, մարել են մայրաքաղաքի չինական ամենամեծ առևտրի կենտրոնում բռնկված հրդեհը։
Տեղի բնակիչները ենթադրում են, որ հրդեհը բռնկվել է առևտրի կենտրոնի սննդի կետերից մեկում, որը նախկինում այրվել էր անսարք լարերի պատճառով։