Ցիտրուսային բույսերի արտադրությունը հիվանդության պատճառով կարող է դադարեցվել

«Ցիտրուսայինների կանաչելու հիվանդությունը» արտահայտվում է տերեւների վրա բծերի հայտնվելով, հանգեցնում է դրանց ժամանակից շուտ պոկվելուն, բույսերի ճյուղերի եւ արմատների չորացմանը։

Թուրքիայի գյուղատնտեսության նախարարության պարենի եւ վերահսկման գլխավոր վարչությունը մտահոգված է, որ ցիտրուսայինների արտադրությունը կարող է լրիվ կանգ առնել, քանի որ Candidatus Liberibacter պաթոգենի պատճառով դրանք հնարավոր է, որ կանաչեն։

Ինչպես տեղեկացրել է Ekonomim թերթը, նախարարությունը համապատասխան զեկույց է պատրաստել, որում նշվել է, որ «կանաչելու հիվանդության» հարուցիչը՝ ասիական ցիտրուսային ճիճուն, նկատվել է Հյուսիսային Կիպրոսում։ Թուրք մասնագետները կիպրոսցի թուրքերի հետ միասին տեսչություն են իրականացրել կղզու ձեռնարկություններում եւ որոշել կոշտ կարանտինային միջոցներ եւ վերահսկողություն մտցնել Թուրքիա արտադրանքի արտահանման ոլորտում։ Անգամ պաթոգենի առկայության նվազագույն կասկածի դեպքում կարգելվի դրանց ներկրումը Թուրքիա։

Ինչպես նշել են Թուրքիայի գյուղտնտնախարարությունում, պեստիցիդները եւ այլ միջոցներն անարդյունավետ են այդ հիվանդության եւ դրա հարուցչի դեմ պայքարում։ Այն նաեւ վարակում է արտիշոկները, որոնք ակտիվորեն օգտագործվում են թուրքական խոհանոցում։ Անկարայում տագնապ են հնչեցրել, քանի որ ցիտրուսային պլանտացիաների զանգվածային ախտահարման դեպքում ստիպված կլինեն դադարեցնել դրանց արտադրությունը երկրում եւ ներմուծել այդ մթերքները, ինչը լուրջ հարված կլինի տնտեսությանը։

Թուրքիայում մոտ 2,5 մլն ընտանիքներ զբաղվում են ցիտրուսայինների աճեցմամբ, իսկ ընդհանուր առմամբ սեկտորում զբաղված է մոտ 10 մլն մարդ։ 2022թ. հանրապետությունում արտադրվել է ավելի քան 5,3 մլն տոննա ցիտրուսային բույս։ Երկրում պաթոգենի հայտնվելու եւ զանգվածային վարակման դեպքում կանխատեսվում է արտադրության 40 տոկոս կրճատում։ Այլ գործոնների հաշվառմամբ՝  այդ բույսերի աճեցումը արտադրողի համար կարող է պակաս շահութաբեր լինել եւ հանգեցնել սեկտորի արագ անհետացմանը, ինչից էլ մտահոգվում են գյուղտնտնախարարությունում։

«Ցիտրուսայինների կանաչելու հիվանդությունը» արտահայտվում է տերեւների վրա բծերի հայտնվելով, հանգեցնում է դրանց ժամանակից շուտ պոկվելուն, բույսերի ճյուղերի եւ արմատների չորացմանը։ Պտուղներն այդ ընթացքում փոքրանում են չափով, դրանց կճեպը դառնում է ավելի հաստ, կոշտ եւ մնում մասամբ կանաչ, ինչը եւս ազդում է պտղի համի վրա։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print