Նոյեմբերին գրանցվել է 44 միլիարդ ՀՀ դրամ բյուջեի պակասուրդ։
Համաշխարհային բանկը (ՀԲ) հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամսական կտրվածքով ամփոփագիրը, ըստ որի՝ տնտեսական աճի տեմպը 2023 թ. նոյեմբերին աճել է` հասնելով 11.2%-ի:
Զեկույցում նշվում է, որ աննշան՝ 0.6% գնանկում է արձանագրվել 2023 թ. դեկտեմբերին, ինչը պայմանավորված էր սննդամթերքի գների անկմամբ:
«Արտահանման աճի տեմպը բացառիկ է եղել 2023 թ. նոյեմբերին՝ պայմանավորված ոսկու եւ զարդերի արտահանմամբ:
Նոյեմբերին գրանցվել է 44 միլիարդ ՀՀ դրամ բյուջեի պակասուրդ, հանրագումարային պակասուրդը մնացել է պլանավորվածից ցածր մակարդակում: Ֆինանսական հատվածի ցուցանիշները մնացել են կայուն»,- ասվում է ՀԲ ամենամսյա զեկույցում: