Հունվարի 28-ի լուսադեմից հանրապետությունում կդիտվի տեղումների դադար։
Հունվարի 27-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, Շիրակում, Արագածոտնում , Կոտայքում և Վայոց ձորում ինտենսիվ։ Տեղեկությունը հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից։
Հանրապետության առանձին վայրերում կդիտվի քամու ուժգնացում 15-18մ/վրկ, լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հունվարի 28-ի լուսադեմից հանրապետությունում կդիտվի տեղումների դադար։ Օդի ջերմաստիճանը հունվարի 27-ի գիշերը կբարձրանա 5-6 աստիճանով, սակայն 28-ի գիշերը նույնքան կնվազի։