4-օրյա աշխատանքային ռեժիմին անցնելու դեպքում աշխատավարձը կպահպանվի։
Գերմանիայում կմեկնարկի չորսօրյա աշխատանքային շաբաթվա անցնելու փորձնական նախագիծ, ինչը պայմանավորված է աշխատաշուկայում առկա ճգնաժամի, գնաճի և տնտեսության դանդաղ ընթացքի հետ։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։
«Հարյուրավոր աշխատակիցների ամեն շաբաթ կտրամադրվի լրացուցիչ հանգստյան օր՝ միևնույն ժամանակ պահպանելով ամբողջական աշխատավարձը»,- նշվում է հոդվածում։
Գործակալության տվյալներով՝ փորձնական նախագիծը, որին մասնակցելու է 45 ընկերություն, կմեկնարկի փետրվարի մեկին։ Ուսումնասիրությունը ցույց կտա, թե օգնում է արդյոք աշխատանքային կարճ շաբաթը բարձրացնել աշխատակիցների արդյունավետությունը։