Ընդգծելով հայաստանյան հասարական մի շարք կազմակերպությունների եւ էկոակտիվիստների տեսակետը, ադրբեջանական կոալիցիան նշում է, որ Հայաստանի կառավարությունը եւ «Լիդիան Արմենիան» հաշվի չեն առել շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման արդյունքները:
Ադրբեջանում գործող “Environmental Protection First” կոալիցիան դիմել է Հայաստանի իշխանություններին՝ պահանջելով պայմաններ ստեղծել, որպեսզի Ադրբեջանի եւ այլ երկրների էկոլոգիայի եւ առողջապահության ոլորտների ՀԿ-ները մոնիտորինգ իրականացնեն Ամուլսարում, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Հայտարարության մեջ ասվում է, որ, որ “Environmental Protection first” կոալիցիան սատարում է Հայաստանում հասարակական ավելի քան 100 կազմակերպությունների եւ բնապահպան ակտիվիստների այն տեսակետը, որ Ամուլսարի հանքի շահագործումը լուրջ վտանգ է ներկայացնում կենսաբազմազանության եւ ջրային ռեսուրսների համար: Ադրբեջանցիները շնորհակալություն են հայտնել Հայաստանի բնապահանական կազմակերպություններին եւ էկոակտիվիստներին՝ «Շրջակա միջավայրի պաշտպանության առաջնային» կոալիցիային աջակցելու համար:
«Այս համերաշխության արդյունքում վերջերս դադարեցվեց Երասխում նոր մետալուրգիական գործարանի կառուցումը»,-ասված է հայտարարությունում:
Ընդգծելով հայաստանյան հասարական մի շարք կազմակերպությունների եւ էկոակտիվիստների տեսակետը, ադրբեջանական կոալիցիան նշում է, որ Հայաստանի կառավարությունը եւ «Լիդիան Արմենիան» հաշվի չեն առել շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման արդյունքները:
«Ամուլսարի ոսկու հանքի շահագործումը լուրջ սպառնալիք է տարածաշրջանի եւ նրա բնակչության համար: Թունավոր նյութերը լուրջ վտանգ են ներկայացնում Կասպից ծովի ավազանի համար: Արփա եւ Որոտան գետերը թափվում են Արաքս, իսկ այնտեղից էլ՝ Կասպից ծով։ Այսպիսով, այս ոլորտի զարգացման արդյունքում լուրջ վնաս է հասցվում էկոլոգիային ոչ միայն Ադրբեջանի, այլեւ Իրանի, ինչպես նաեւ այլ երկրների համար»,-ասված է հայտարարությունում: