Ջհանյանն ընդգծել է՝ հանքարդյունահանող ոլորտը հիմնականում արտահանող ոլորտն է, այդ պատճառով դրամի փոխարժեքը մեծ ազդեցություն ունի ոլորտի վրա։
ԶՊՄԿ տնօրենի առաջին տեղակալ, «Հանքագործների և մետալուրգների միության» նախագահ Վարդան Ջհանյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն արձանագրեց՝ հանքարդյունաբերության ոլորտում կա նահանջ, հայտնում է 168.am-ը։
«Հայաստանի տնտեսական զարգացման միտումները՝ խոշոր հարկ վճարողների տնտեսական բաշխվածության համատեքստում» թեմայով քննարկման ժամանակ Վարդան Ջհանյանն այս առնչությամբ մասնավորապես նշեց.
«Հանքարդյունահանող ոլորտը հիմնականում արտահանող ոլորտն է, այդ պատճառով դրամի փոխարժեքը մեծ ազդեցություն ունի ոլորտի վրա։ Վերջին մի քանի տարում տեսնում ենք դրամի փոխարժեքի ամրապնդում, որը մեծ բացասական ազդեցություն ունի մեր ոլորտի համար»,- նկատեց նա։
Անդրադառնալով առկա տնտեսական աճերին` Ջհանյանն ասաց․ «Ցանկալի կլիներ, որ այդ տնտեսական աճն ունենար որակական ավելի երկարաժամկետ հիմքեր, ինչը, ցավոք, չենք տեսնում, և մեր տնտեսական աճը կարող է կարճաժամկետ լինել, եթե արտաքին իրավիճակը փոխվի»:
Մանրամասները՝ տեսանյութում