Վարչապետն ընդունել է հայտնի ֆիզիկոս Դավիթ Յանին

Զրուցակիցները քննարկել են Հայաստանում արհեստական բանականության զարգացման հարցը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ֆիզիկոս, ABBYY ընկերության հիմնադիր, արհեստական բանականության ոլորտում գործունեություն ծավալող Newo.ai ընկերության նախագահ Դավիթ Յանին, հայտնում են կառավարությունից։

Հաղորդագրությունում նշված է․

«Զրուցակիցները քննարկել են բարձր տեխնոլոգիաների և մասնավորապես արհեստական բանականության ոլորտում գրանցված համաշխարհային ձեռքբերումներն ու ոլորտի զարգացման հեռանկարները:

Մտքեր են փոխանակվել արհեստական բանականության բնագավառում մեր երկրում ծրագրեր իրականացնելու, թվային ոլորտի մասնագետների պատրաստման հնարավորությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում առկա ներուժի շուրջ»:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print