Առաջին անգամ նեյրոչիպ է ներդրվել մարդու ուղեղում

Մինչ այս չիպի վերաբերյալ հետազոտություններ են իրականացվել կենդանիների վրա։

Ամերիկացի գործարար Իլոն Մասկի Neuralink նեյրոտեխնոլոգիական ընկերությունը հունվարի 28-ին առաջին անգամ նեյրոչիպ է ներդրել մարդու ուղեղում։ Այն նախատեսված է մտքերի միջոցով տարբեր սարքեր օգտագործելու համար:

«Երեկ առաջին մարդը ստացել է Neuralink իմպլանտը, վիրահատությունից հետո ապաքինումը լավ է ընթանում։ Առաջին օգտատերերը կլինեն այն մարդիկ, որոնք կորցրել են իրենց վերջույթների վերահսկողությունը»,- գրել է Մասկը X սոցիալական ցանցում։

Neuralink-ը չիպերը փորձարկելու համար սկսել է կամավորներ հավաքագրել սեպտեմբերին: Ընկերությունը փնտրում էր այնպիսի մարդկանց, որոնց ձեռքերը և ոտքերը կաթվածահար են (տետրապլեգիա)՝ ողնուղեղի վնասվածքի կամ ամիոտրոֆիկ կողային սկլերոզի պատճառով։

Փորձարկումների ընթացքում հիվանդներն օգտագործում են նյարդային ինտերֆեյս (BCI)՝ միկրոչիպ՝ մտքի ուժով արտաքին սարքերը կառավարելու համար։ Հիվանդները մտքի ուժով կկարողանան կառավարել մկնիկի կուրսորը կամ համակարգչի ստեղնաշարը։ Փորձարկման գործընթացը կտևի մոտ վեց տարի։ Մինչ այս չիպի վերաբերյալ հետազոտություններ են իրականացվել կենդանիների վրա։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print