ԱՄՆ ներկայացուցիչները քննարկել են ՀՀ ԶՈՒ-ին օգնելու հնարավորությունները

Երևանում տեղի է ունեցել պաշտպանության կերպափոխման հարցերով աշխատաժողով։

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից տեղեկացնում են, որ պաշտպանության դեպարտամենտի Անվտանգային կառավարման ինստիտուտի և ԱՄՆ այլ ներկայացուցիչների մասնակցությամբ անցյալ շաբաթ Երևանում տեղի է ունեցել պաշտպանության կերպափոխման հարցերով աշխատաժողով, որի ընթացքում Հայաստանի պաշտպանական ոլորտի շահագրգիռ կողմերի հետ քննարկվել են ՀՀ զինված ուժերին օգնելու և գործընկերների հետ փոխգործակցելիության մեծացման հնարավորությունները, ինչպես նաև ժամանակակից մարտահրավերներին դիմակայելու հարցեր։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print