Հայաստանը` Վրաստան այցելած զբոսաշրջիկների եռյակում

Վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2023 թվականին այցելությունների մեծ մասը (52,3%) եղել են հանգստի և ժամանցի նպատակով։

2023 թվականին Վրաստան է մուտք գործել 7,1 մլն օտարերկրացի ճանապարհորդ։ Դա 30,3%-ով ավելի է, քան մեկ տարի առաջ․ հայտնում է Վրաստանի վիճակագրական կոմիտեն։

Զբոսաշրջային այցելություններն այստեղից 4,7 մլն են, ինչը 27,8%-ով ավել է 2022 թվականի ցուցանիշներից։

Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով ՝ 2023 թվականին Վրաստան այցելուների ամենամեծ թիվը եկել է Ռուսաստանից և 1,2 միլիոն այցելուներով կազմել է նրանց ընդհանուր թվի 23,2 տոկոսը։ Երկրորդ տեղում Թուրքիան է՝ 21,4 տոկոս, երրորդում՝ Հայաստանը՝ 13,5 տոկոս։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print