Զախարովան նշել է՝ որն է Հարավային Կովկասում խաղաղության երաշխիքը

Զախարովա

Մարիա Զախարովան մեկնաբանել է Երևանի առաջարկը՝ Ադրբեջանի հետ ստորագրել չհարձակման պայմանագիր։

Հարավային Կովկասում կայունության և երկարաժամկետ կայուն խաղաղության հաստատման լավագույն երաշխիքն ամենաբարձր մակարդակով մի շարք եռակողմ պայմանավորվածությունների իրականացման շուտափույթ վերսկսումն է։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Երևանի առաջարկը՝ Ադրբեջանի հետ ստորագրել չհարձակման պայմանագիր։

«Եթե դուք խոսում եք մեր սկզբունքային դիրքորոշման մասին, ապա մենք վստահ ենք, որ Հարավային Կովկասում կայունության և երկարաժամկետ կայուն խաղաղության հաստատման երաշխիքն ամենաբարձր մակարդակով մի շարք եռակողմ պայմանավորվածությունների կատարման շուտափույթ վերսկսումն է, որոնք կնքվել են 2020-2022 թթ. ընկած ժամանակահատվածում: Դա Բաքվի և Երևանի հաշտեցման ալընտրանք չունեցող ճանապարհային քարտեզն է։ Այն ներառում է, ի թիվս այլ բաների, խաղաղության պայմանագրի մշակումը»,- նշել է Զախարովան։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print