ՌԴ-ն հյուպատոսական ծառայությունների մատուցման կենտրոններ կբացի ՀՀ–ում ու ևս 7 երկրում

Նշենք, որ ՌԴ կառավարությունը 2023 թվականի նոյեմբերի 2-ին հավանություն է տվել Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու համաձայնագրին։

Ռուսաստանը մտադիր է ութ երկրներում հատուկ կենտրոններ բացել հայրենակիցներին հյուպատոսական ծառայություններ մատուցելու համար։ Տեղեկությունը ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ հյուպատոսական դեպարտամենտի ղեկավար Ալեքսեյ Կլիմովը։

Նա ասել է՝ խոսքը Արգենտինայի, Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Սերբիայի, Տաջիկստանի և Ուզբեկստանի մասին է:

«Համապատասխան կազմակերպություններն աշխատանքի կանցնեն օտարերկրյա պետությունների տարածքում իրենց իրավական կարգավիճակի կարգավորման հետ կապված հարցերը լուծվելուն պես։ Այսուհետ հյուպատոսական ծառայությամբ հետաքրքրված քաղաքացիները անմիջապես արտասահմանյան հաստատություն դիմելու հնարավորությունից բացի այլընտրանքային տարբերակ ունեն՝ հնարավորինս սեղմ ժամկետներում ստանալ պահանջվող փաստաթուղթը համապատասխան տեղեկատվական-խորհրդատվական կենտրոնից՝ չսպասելով հյուպատոսական հիմնարկում ընդունելության իրենց հերթին», – ասել է Կլիմովը։

Թվարկված ութ երկրները ներառված են Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության նախագծում՝ նպատակ ունենալով ընդլայնել այն երկրների ցանկը, որոնցում նախարարության ենթակայության տակ գտնվող կազմակերպությունները կարող են աջակցել Ռուսաստանի հյուպատոսություններին՝ առանձին հյուպատոսական գործողություններ կատարելու և դիմորդների փաստաթղթերի ընդունման գործում:

Նշենք, որ ՌԴ կառավարությունը 2023 թվականի նոյեմբերի 2-ին հավանություն է տվել Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու համաձայնագրին։ Համապատասխան որոշումը ստորագրել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print