«2023-ին ռեկորդային ֆինանսավորում ենք տվել». Կառավարությունը սուբվենցիոն ծրագրերի համար 3,151 մլրդ դրամ հատկացրեց

Այս ծրագրերից 2-ը դեռ սկսվել էին դեռ 2021 թվականին, 10-ը՝ 2022 թվականին եւ 31-ը՝ 2023 թվականին:

Այս նախագծով առաջարկվում է 2024 թվականի պետական բյուջեից համաֆինանսավորման նպատակով մարզպետների աշխատակազմերին հատկացնել 3 մլրդ 151 մլն դրամ հատկացնել՝ 34 համայնքների թվով 43 սուբվենցիոն ծրագրերը ֆինանսավորելու համար: Այս մասին այսօր՝ փետրվարի 1-ին, կառավարության նիստում հայտարարեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:

Նրա խոսքով, այս ծրագրերից 2-ը դեռ սկսվել էին դեռ 2021 թվականին, 10-ը՝ 2022 թվականին եւ 31-ը՝ 2023 թվականին:

Ըստ մարզերի բաշխվածությունը հետեւյալն է.

Արագածոտն – 2 ծրագիր, 18,3 մլն դրամ,

Արարատ – 2 ծրագիր, 251 մլն դրամ,

Արմավիր – 4 ծչագիր, 262 մլն դրամ,

Գեղարքունիք – 6 ծրագիր, 606 մլն դրամ,

Լոռի – 11 ծրագիր, 549 մլն դրամ,

Կոտայք – 6 ծրագիր, 506 մլն դրամ,

Շիրակ – 4 ծրագիր, 453 մլն դրամ,

Սյունիք- 1 ծրագիր, 19 մլն դրամ,

Վայոց Ձոր – 3 ծրագիր, 46 մլն դրամ,

Տավուշ – 5 ծրագիր, 437 մլն դրամ:

Սանոսյանի խոսքով, 2023 թվականին կառավարությունը ռեկորդային չափով համաֆինանսավորում է հատկացրել սուբվենցիոն ծրագրերի համար՝ 30 մլրդ 300 մլն դրամ: «Եվ 3 մլրդ 151 մլն դրամ էլ այսօր ենք ֆինանսավորում»,-ասաց նա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, սովորության համաձայն հատ-հատ թվարկեց բոլոր այդ ծրագրերը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print