ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան մի շարք հարվածներ են հասցրել Եմենում հուսիթների թիրախներին

Հեռուստաալիքի տվյալներով՝ հարձակման է ենթարկվել Ալ-Ջաբարա շրջանը Հոդեյդա նավահանգստային քաղաքում, որը գտնվում է Կարմիր ծովի ափին։

Միացյալ Նահանգներն ու Մեծ Բրիտանիան հերթական հարվածներն են հասցրել Եմենի տարածքում հուսիների «Անսար Ալլահ» շարժման օբյեկտներին: Այս մասին հայտնել է հուսիթներին պատկանող Al Mansurah հեռուստաալիք։

Հեռուստաալիքի տվյալներով՝ հարձակման է ենթարկվել Ալ-Ջաբարա շրջանը Հոդեյդա նավահանգստային քաղաքում, որը գտնվում է Կարմիր ծովի ափին։

Հոդեյդայում պայթյունների ձայների և Եմենի ափամերձ շրջաններում ամերիկյան ավիացիայի ակտիվության մասին հայտնել է նաև լիբանանյան Al Mayadeen հեռուստաալիքը:

Հուսիթները հունվարի 31-ին հայտարարել են, որ ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան հարվածներ են հասցրել Սաադա քաղաքին՝ համանուն նահանգի վարչական կենտրոնին: ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարության հայտարարության համաձայն՝ զինվորականները հարձակվել են հուսիթների վերահսկողության տակ գտնվող տարածքում «Երկիր — օդ» դասի հրթիռի վրա, որը «անմիջական սպառնալիք էր ներկայացնում ամերիկյան օդանավին»:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print