Կրեմլն արձանագրել է Հայաստանի կողմից Հռոմի կանոնադրության վավերացումը

Ռուսաստանի համար կարևոր է, կանոնադրության վավերացումը բացասաբար չազդի Մոսկվա-Երևան հարաբերությունների վրա։

Հայաստանի անդամակցությունը միջազգային քրեական դատարանին (ՄՔԴ) նրա ինքնիշխան գործն է․ Ռուսաստանի համար կարևոր է, որ դա բացասաբար չանդրադառնա Մոսկվայի և Երևանի հարաբերությունների վրա։ Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Այստեղ մեկնաբանելու ոչինչ չկա։ Ընդհանուր առմամբ, դա Հայաստանի սուվերեն իրավունքն է», – ասել է Կրեմլի ներկայացուցիչը․ «Բայց, մյուս կողմից, մեզ համար կարևոր է, որ նման որոշումները, ոչ դե յուրե, ոչ դե ֆակտո, բացասաբար չանդրադառնան մեր հարաբերությունների վրա, որոնք մենք փայփայում ենք և ձգտում զարգացնել», – ընդգծել է նա:

Հռոմի կանոնադրությունը Հայաստանի համար ուժի մեջ կմտնի 2024 թվականի փետրվարի 1-ից

Հայաստանը փետրվարի 1-ից դարձել է ՄՔԴ 124-րդ լիիրավ անդամը։ Ավելի վաղ կազմակերպությանը պաշտոնապես փոխանցվել էին Հռոմի կանոնադրության վավերացումը հաստատող փաստաթղթերը: ՄՔԴ-ից տեղեկացրել են, որ Երևանը նաև փաստաթղթեր է փոխանցել, որոնք հաստատում են, որ «Հայաստանը ետին թվով՝ 2021թ․ մայիսի 10-ից, ընդունում է դատարանի իրավասությունը»։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print