Ըստ նրա՝ քննչական կոմիտեի հաղորդագրությունում, ուշադիր կարդալու դեպքում, Անի Իսպիրյանի մասով բացակայում են կաշառքի և բյուջեի ծախսի հետ կապված դրվագները։
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն անդրադարձել է իր նախկին տեղակալ Անի Իսպիրյանի ձերբակալությանն ու նախարարությունում բացահայտված չարաշահումներին։
Նա լրագրողներին կոչ է արել առաջնորդվել անմեղության կանխավարկածով. «Վերջին անգամ, երբ էկոնոմիկայի նախարարությունում նման դեպք եղել էր 3 տարի առաջ՝ 2021թ. հունվարի 29-ին, 3 տարի հետո ձերբակալվածների վերաբերյալ մինչ այժմ էլ չկա դատական վճիռ․ չնայած՝ աղմկահարույց էր»։
Ըստ նրա՝ քննչական կոմիտեի հաղորդագրությունում, ուշադիր կարդալու դեպքում, Անի Իսպիրյանի մասով բացակայում են կաշառքի և բյուջեի ծախսի հետ կապված դրվագները։ Քերոբյանի խոսքով, իր համար լրացուցիչ պարզաբանման կարիք ունի, թե ինչ է նշանակում չարաշահում. «Տենդերային գործընթացը եղել է իրավապահների և մյուս գործընկերների, այդ թվում՝ ֆինանսների նախարարության հսկողության տակ, և մենք առավել քան վստահ ենք՝ գնումների մասին և դրա հետ փոխկապակցված օրենքների հետ որևէ խախտում չի լինի»։
Ըստ Քերոբյանի՝ պետք է բացատրվի՝ ինչ է նշանակում «առերևույթ կոռուպցիոն» տերմինը. «Առերևույթ կոռուպցիոն պետք է լինի կաշառքը, բարեկամին տենդեր նվիրելն ու դրա ներքո փողերի տեղաշարժը, որը չկա»։
Լրագրողի հարցին, թե հնարավո՞ր է կոռուպցիոն շղթան իրեն հասնի, նախարարը պատասխանել է. «Բացառվում է»:
radar.am