Նրանց տվյալներով՝ հրթիռներն արձակվել են տեղական ժամանակով ժամը 13։00-ի սահմաններում (Երևանի ժամանակով 07։00-ին)։ Հրթիռների թիվը չի նշվում։
Հյուսիսային Կորեան արևմտյան ափից մի քանի թևավոր հրթիռ է արձակել։ Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը՝ հղում անելով Կորեայի Հանրապետության զինվորականներին։
Նրանց տվյալներով՝ հրթիռներն արձակվել են տեղական ժամանակով ժամը 13։00-ի սահմաններում (Երևանի ժամանակով 07։00-ին)։ Հրթիռների թիվը չի նշվում։
Հարավային Կորեայի զինվորականներն ընդգծել են, որ ուժեղացրել են իրավիճակի մշտադիտարկումը։ Հունվարի 30-ին Հյուսիսային Կորեան արձակել էր «Հվասալ-2» ռազմավարական թևավոր հրթիռը։ Ինչպես հաղորդում է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը, հունվարի 28-ին երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընի գլխավորությամբ սուզանավից իրականացվել է երկու նոր թևավոր հրթիռի՝ «Փուլհվասալ 3-31» փորձնական արձակում։