Բահամյան կղզիներով 10 հազար բարել ռուսական նավթ է ներմուծվել ԱՄՆ. Bloomberg

Տերմինալներում ռուսական նավթը խառնվում էր այլ երկրների նավթի հետ՝ նախքան Ամերիկա ներկրվելը

Ռուսական նավթը ԱՄՆ է մտնում Բահամյան կղզիներում գտնվող «տերմինալներով»,– այս մասին գրում է Bloomberg–ը։

Լրատվամիջոցների տվյալներով՝ ամերիկյան նավթավերամշակման գործարանը Բահամյան կղզիներ է ներկրել 10 հազար բարել ռուսական նավթ՝ չնայած պատժամիջոցներին։

Ըստ ԱՄՆ էներգետիկայի տեղեկատվության վարչության ներկայացուցիչ Մորգան Բաթերֆիլդի, «Նոյեմբերին Դելավեր նահանգի Ուիլմինգթոն քաղաք հասած նավթը չի խախտում ԱՄՆ պատժամիջոցները, քանի որ այն Ռուսաստանից արտահանվել է Բահամյան կղզիներ մինչև 2022 թվականի մարտի 8-ը՝ մինչև պատժամիջոցների ուժի մեջ մտնելը»:

«Տերմինալներում ռուսական նավթը խառնվում էր այլ երկրների նավթի հետ՝ նախքան Ամերիկա ներկրվելը»,- ասել է Մորգան Բաթերֆիլդը։

Ինչպես գրում է «Bloomberg»-ը, հարկ է նշել, որ բեռը հասել է Դելավեր քաղաքի PBF Energy Inc նավթավերամշակման գործարան։ Ներկրողը բացատրել է, որ ժամանած նավթի մի մասը ռուսական ծագում ունի։ Վերամշակման գործարանի ներկայացուցիչ Միքայել Կառլովիչը հայտարարել է, որ բեռը համապատասխանում է Ռուսաստանի դեմ ԱՄՆ պատժամիջոցներին:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print