Վերջինս ձերբակալվել է Լենինգրադյան փողոցում և եղել է Range Rover մակնիշի ավտոմեքենայում։
Հունվարի 30-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները, օպերատիվ տվյալներ իրացնելով, ոստիկանության Մալաթիայի բաժին են տեղափոխել Կոտայքի մարզի բնակիչ 34-ամյա Մ. Բ.-ին, հաղորդում է Shamshyan.com-ը:
Վերջինս ձերբակալվել է Լենինգրադյան փողոցում և եղել է Range Rover մակնիշի ավտոմեքենայում։
Range Rover մակնիշի ավտոմեքենայի սրահի պահոցում հայտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակ՝ իր փամփուշտներով, իսկ ավտոմեքենայի բեռնախցիկում՝ տարբեր տեսակի ինքնաձիգներ և ռազմամթերք։
Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժին։
Կայքի տեղեկություններով՝ երեկ, երբ դատարանի որոշմամբ խուզարկության է ենթարկվել Ranger Rover-ը, Մ. Բ.-ն ավտոմեքենայի սրահից քննիչներին է ներկայացրել «Մակարով» տեսակի ատրճանակ, 2 հատ 9 մմ տ/չ փամփուշտ, 2 ինքնաձիգ և «Սայգա», 1 պահեստատուփ՝ լիցքավորված 30 փամփուշտներով, 4 տուփ փամփուշտ, 1 դատարկ փամփշտատուփ, իսկ ավտոմեքենայի սրահում հայտնաբերվել է դանակ:
Քննիչի որոշմամբ նշանակվել են փորձաքննություններ, իսկ Մ. Բ.-ն ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր։