2023 թ–ին ՀՀ առևտրաշրջանառությունը ԵԱՏՄ երկրների հետ 39 տոկոս աճ է ունեցել. Փաշինյան

Ինչ վերաբերում է արտահանմանը, ապա Հայաստանը 40.8 տոկոս աճ է ունեցել, իսկ ներմուծումը` 37.5 տոկոս աճ։

ԵԱՏՄ անդամ երկրները վստահորեն առաջ են գնում` շարունակաբար գրանցելով տնտեսական աճ։ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում այս մասին հատարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը

Նա նաև ընդգծեց, որ 2023 թ–ին ՀՀ առևտրաշրջանառությունը ԵԱՏՄ երկրների հետ 39 տոկոս աճ է ունեցել` կազմելով 7.8 մլրդ դոլար։

Ինչ վերաբերում է արտահանմանը, ապա Հայաստանը 40.8 տոկոս աճ է ունեցել, իսկ ներմուծումը` 37.5 տոկոս աճ։

«ԵԱՏՄ առաջանահերթությունները պետք է լինեն նոր բիզնես հարաբերությունների ստեղծումը, թվային ծառայությունների անդրսահմանային առևտուրը և տեղեկատվության փոխանակումը»,– նշեց նա։

Այս ամենը, ըստ նրա, կօգնի ծառայությունների ու ապրանքների ազատ տեղաշարժին ԵԱՏՄ տարածքում և մեծամասամբ կկրճատի շատ վարչարարական խնդիրներ։

Փաշինյանը նաև հայտարարեց, որ Հայաստանը ԵԱՏՄ մարմիններում նախագահության շրջանակներում շարունակելու է ջանքեր գործադրել չորս ուղղություններով գործնական նախաձեռնություններն առաջ մղելու համար՝ ի շահ անդամ երկրների քաղաքացիների կենսամակարդակի բարձրացման։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print