«Մայր Հայաստան» խմբակցությունը կմասնակցի ավագանու արտահերթ նիստին․ Թևանյան

Ավագանու արտահերթ նիստը, որը նախաձեռնել են «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» խմբակցությունները, տեղի է ունենալու փետրվարի 5-ին։

«Մայր Հայաստան» խմբակցությունը մասնակցելու է Երևանի ավագանու արտահերթ նիստին։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի մոտ տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասաց «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը։

Ավագանու արտահերթ նիստը, որը նախաձեռնել են «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» խմբակցությունները, տեղի է ունենալու փետրվարի 5-ին։

«Մեր խմբակցությունը կմասնակցի, ղեկավարն ու մյուս անդամները կներկայացնեն իրենց դիրքորոշումները»,- ասաց Թևանյանը։

Հիշեցնենք, որ նիստի օրակարգում ներառված է ավագանու ընդդիմադիր անդամների լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցը։ Ներկայացված նախագծերը վերաբերում են «Մայր Հայաստանի» ավագանու անդամներ Սոնա Աղեկյանին, Զարուհի Փոստանջյանին, Նարինե Հայրապետյանին, Գևորգ Ստեփանյանին, ինչպես նաև «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Հայկ Մարությանին։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print