ԵՄ ռազմական օգնությունը Հայաստանին վնասում է խաղաղության հաստատմանը. Բայրամով

Բայրամովի խոսքով` 30 տարվա ընթացքում առաջին անգամ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության իրական պայմաններ են ստեղծվում։

Ադրբեջանը Եվրամիության և դաշինքի անդամ երկրների հուսալի գործընկերն է, մեր երկրի նկատմամբ երկակի ստանդարտներ կիրառելը և անարդար մոտեցում դրսևորելը չի նպաստում տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը։ Նման հայտարարություն է արել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովայի հետ հանդիպման ժամանակ։

Ադրբեջանական պետական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Բայրամովը նաև ասել է․ «30 տարվա ընթացքում առաջին անգամ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության իրական պայմաններ են ստեղծվում, և ԵՄ-ի ու անդամ որոշ երկրների կողմից ցանկացած պատրվակով Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելը կամ հովանավորչության ճանապարհով Հայաստանին խաղաղ գործընթացից դուրս բերելը վնաս կհասցնի Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանը»։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print