Վ․ Պ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, որտեղից տեղափոխվել է Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Երեկ՝ փետրվարի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 22։30-ի սահմաններում Արևշատ գյուղի սկզբնամասում բախվել են Երևանի բնակիչ 34-ամյա Կարապետ Կ․-ի վարած Mercedes մակնիշի և Սյունիքի մարզի բնակիչ 40-ամյա Գավրոշ Պ․-ի վարած ВАЗ 21015 մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գավրոշ Պ․-ի ուղևոր 13-ամյա Վ․ Պ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, որտեղից տեղափոխվել է Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը ՎԱԶ-ի վարորդի որդին է: