«Ինտեր Մայամիի» արժեքը գերազանցել է 1 միլիարդ դոլարը․ Forbes

Ամենաթանկ ակումբը «Լոս Անջելեսն» է՝ 1,2 միլիարդ դոլար։

Ամերիկյան «Ինտեր Մայամի» ֆուտբոլայի ակումբի արժեքը մեկ տարում բարձրացել է 72 տոկոսով եւ առաջին անգամ գերազացել է 1 միլիարդ դոլարը, հաղորդում է Forbes-ը։

Հյուսիսամերիկյան ՄԼՍ-ում «Ինտեր Մայամին» այս ցուցանիշով (1,03 միլիարդ դոլար) երկրորդն է։ Ամենաթանկ ակումբը «Լոս Անջելեսն» է՝ 1,2 միլիարդ դոլար։

«Ինտեր Մայամիում» են հանդես գալիս «Բարսելոնայի» նախկին աստղեր Լիոնել Մեսին, Լուիս Սուարեսը, Սերխի Բուսկետսը եւ Ժորդի Ալբան։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print