Քաղաքական դիրքորոշում արտահայտելու՝ ընդդիմադիրների իրավունքը ժողովրդավարության կարևորագույն սկզբունքներից է և տեղական ինքնակառավարման հիմնասյուներից։ Իշխող փոքրամասնությունն այս կամայական գործելաոճով արհամարում է մեր ուժին ձայն տված յուրաքանչյուր երևանցու քվեն։
Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցությունը հայտարարություն է տարածել.
« «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, իր կցորդների հետ միասին, որոշել է Երևանի ավագանուց հեռացնել ամենամեծ ընդդիմադիր խմբակցության՝ «Ազգային առաջընթաց»-ի լիդեր Հայկ Մարությանին և ավագանու ընդդիմադիր մի շարք այլ անդամների։
Իրավական և քաղաքական առումով թերի այս գործողությունը բացառապես մեկ նպատակ է հետապնդում՝ լռեցնել ընդդիմության ձայնը և զրկել նրան կոռումպացված ու ապաշնորհ քաղաքային իշխանության վնասաբեր որոշումների դեմ պայքարելու հնարավորությունից։
Քաղաքական դիրքորոշում արտահայտելու՝ ընդդիմադիրների իրավունքը ժողովրդավարության կարևորագույն սկզբունքներից է և տեղական ինքնակառավարման հիմնասյուներից։ Իշխող փոքրամասնությունն այս կամայական գործելաոճով արհամարում է մեր ուժին ձայն տված յուրաքանչյուր երևանցու քվեն։
Ժամանակն ապացուցեց, որ օրվա իշխանությունը թքած ունի իր հռչակած հեղափոխական արժեքների վրա և առաջնորդվում է բացառապես նեղ խմբակային շահերով։ Միակ հարցը, որ իմաստ ունի քննարկել այս իշխանության հետ, մեկն է՝ հեռացնել երևանցիների առողջության ու գրպանի վրա արդեն իսկ չափազանց թանկ նստած պսևդոքաղաքապետին»։
Նշենք, որ փետրվարի 5-ին կգումարվի արտահերթ նիստ, որի ընթացքում կքննարկվի 5 ավագանու անդամների մանդատից զրկելու հարցը: