Wildberries-ի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ նշվում է, որ այդ օրը պահեստում եղել է 1200 մարդ
Wildberries-ը դիտարկում է Սանկտ Պետերբուրգի պահեստում բռնկված հրդեհի տարբեր վարկածներ, սակայն հետաքննության գաղտնիության պատճառով չի կարող հայտնել իր եզրակացությունները, «ՌԻԱ»-ին տված հարցազրույցում ասել է ընկերության ղեկավար Տատյանա Բակալչուկը։
«Մենք դիտարկում ենք տարբեր վարկածներ, տվյալներ ենք հավաքում, բայց սա գաղտնի հետաքննություն է։ Քանի դեռ հետաքննությունը շարունակվում է, չենք կարող որևէ բան ասել մեր եզրակացությունների մասին կամ որևէ տեղեկատվության մասին»,- ասել է Բակալչուկը։
Սանկտ Պետերբուրգի Շուշարի ավանում Wildberries ընկերության առևտրի պահեստում հրդեհը բռնկվել էր հունվարի 13-ին։ Wildberries-ի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ նշվում է, որ այդ օրը Մոսկվայի ժամանակով ժամը 07:20-ին պահեստում եղել է 1200 մարդ: Հրդեհի փաստով ՌԴ քննչական կոմիտեն հարուցել է քրեական գործ ՌԴ ՔՕ 201-րդ հոդվածի հատկանիշներով (լիազորությունների չարաշահում):