Տեղեկություն է ստացվել, որ Գորայք-«Զանգեր» ավտոճանապարհին խցանում է առաջացել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Փետրվարի 4-ին` ժամը 14։39-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գորայք-«Զանգեր» ավտոճանապարհին խցանում է առաջացել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհի 39–րդ կմ-ին MAN մակնիշի բեռնատար ավտոմեքենան (վարորդ՝ Կ. Հ.) մկրատաձև դիրք է ընդունել՝ ճանապարհը դարձնելով միակողմանի փակ:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ բեռնատար ավտոմեքենան տեղի ուժերով դուրս է բերվել ճանապարհի երթևեկելի գոտի:
Փրկարարները խցանումից դուրս են բերել 187 տրանսպորտային միջոց (144 մարդատար, 43 բեռնատար ավտոմեքենա) և 312 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:
Երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է: