ԵԱՏՄ-ն հստակ սահմանել է մինչև 2045թ. ռազմավարությունը

Պանկինը նաև ընդգծել է, որ ԵԱՏՄ-ն շահագրգռված է տարբեր ոլորտներում ԲՐԻԿՍ-ի հետ սերտ երկխոսության հաստատմամբ:

Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) հստակ սահմանել է միության անդամ պետությունների համագործակցության ռազմավարությունը մինչև 2045 թվականը: Տեղեկությունը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։

Դիվանագետն ասել է, որ այդ ռազմավարական փաստաթուղթը՝ մինչև 2030 թվականը և մինչև 2045 թվականը ԵԱՏՄ շրջանակում տնտեսական գործընթացների հետագա զարգացման մասին հռչակագիրը, հստակ սահմանել է միության պետությունների համագործակցության ապագան` կարևորագույն արդիական ուղղություններով: Ընդ որում, Պանկինը հատկապես նշել է այն մարտահրավերներին հակազդելու աշխատանքի կարևորությունը, որոնց բախվել են ԵԱՏՄ երկրները:

«Կարելի է վստահորեն ասել, որ 2023 թվականին ԵԱՏՄ-ի մասին խոսել են աշխարհի բոլոր մայրցամաքներում։ Կարծում եմ, որ դա հնարավոր չէր լինի առանց «հնգյակի» և ընդհանուր առմամբ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի, ինչպես նաև ռուսական գերատեսչությունների և մեր նախարարության թիմի, ռուսական արտասահմանյան հաստատությունների համակարգված աշխատանքի», – ասել է նա՝ ամփոփելով ԵԱՏՄ-ում Ռուսաստանի նախագահության արդյունքները։

Պանկինը նաև ընդգծել է, որ ԵԱՏՄ-ն շահագրգռված է տարբեր ոլորտներում ԲՐԻԿՍ-ի հետ սերտ երկխոսության հաստատմամբ: Նա վստահություն է հայտնել, որ 2024 թվականին ԱՊՀ-ում և ԲՐԻԿՍ-ում Ռուսաստանի նախագահությունը կնպաստի ԵԱՏՄ-ի հետ այդ միավորումների համագործակցության ամրապնդմանը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print