Ղազախստանի վարչապետի պարտականությունները ժամանակավորապես կկատարի Ռոման Սկլյարին։
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ստորագրել է հանրապետության կառավարությունն արձակելու մասին հրամանը։ Այս մասին հայտնում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։
Փաստաթղթի համաձայն՝ Ռոման Սկլյարը Ղազախստանի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել։ Ավելի վաղ նա կատարել է առաջին փոխվարչապետի պարտականությունները։
Կառավարության բոլոր անդամները կշարունակեն իրենց աշխատանքը մինչև նոր կաբինետի կազմի հաստատումը։
Ավելի վաղ Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ փետրվարի 7-ին Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կառավարության ընդլայնված նիստ կանցկացնի։ Նիստի ժամանակ պետք է քննարկեն 2023 թվականի արդյունքները և այս տարվա հիմնական անելիքները։