«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Օրերս գրել էինք, որ Ստեփանակերտում շուրջ մեկ տասնյակ արցախցի է մնացել, որոնց մեծ մասը ոչ էթնիկ հայեր են: Բնիկ արցախցիներից մնացել են Դավիթ Գալստյանի հորեղբայրը` Սարգիս Գալստյանն ու կինը։
Մենք տեղեկացանք, որ Արցախում մնացած այս ընտանիքը բնակվում է նախկին նախագահ Բակո Սահակյանի տանը, ում հետ քավորսանիկական հարաբերություններ ունեն։ Իսկ մյուս արցախցիներին ռուս խաղաղապահները տեղավորել են Արցախում հայտնի գործարար Ցեխավիկ Էդոյի հսկա տանը: Վերջինս Սամվել Բաբայանի մտերիմներից է, գազալցակայաններ ու բենզալցակայաններ ուներ Արցախում։ Մեկ վայրում կենտրոնացնելու իմաստն այն է, որ այդպես ավելի հեշտ է հոգալ մարդկանց սննդի և մյուս հարցերը»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում