Բայդենը Մակրոնին շփոթել է Ֆրանսիայի նախկին նախագահի հետ

Բայդենի խոսքով՝ հանդիպման ժամանակ ինքը հայտարարել է, որ «Ամերիկան վերադարձել է», ինչին, իր խոսքով, «արձագանքել է Միտերանը՝ Գերմանիայից»: Ապա ԱՄՆ նախագահն արագ ինքն իրեն ուղղել է նշելով՝ Ֆրանսիայից:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Լաս Վեգասում իր աջակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ 2020-ին նախագահ ընտրվելուց հետո «Մեծ յոթնյակ»-ի երկրների առաջնորդների հետ հանդիպման ժամանակ զրուցել է Ֆրանսուա Միտերանի հետ. վերջինս եղել է Ֆրանսիայի նախկին նախագահը և մահացել է 1996-ին:

Ինչպես նշում է thehill.com-ը, Բայդենը, ըստ ամենայնի, Ֆրանսիայի գործող նախագահ Էմանուել Մակրոնին շփոթել է Միտերանի հետ:

Բայդենի խոսքով՝ հանդիպման ժամանակ ինքը հայտարարել է, որ «Ամերիկան վերադարձել է», ինչին, իր խոսքով, «արձագանքել է Միտերանը՝ Գերմանիայից»: Ապա ԱՄՆ նախագահն արագ ինքն իրեն ուղղել է նշելով՝ Ֆրանսիայից:

«Եվ Միտերանը՝ Գերմանիայից, այսինքն՝ Ֆրանսիայից, նայեց ինձ և ասաց…», – ասել է Բայդենը։

Ավելի ուշ Սպիտակ տունը հրապարակել է Բայդենի ելույթի տեքստը, որում Միտերանի անվան վրա գիծ էր քաշված և փոխարենը գրված էր Մակրոն:

81-ամյա Բայդենն ԱՄՆ գործող նախագահներից ամենատարեցն է։ Եթե այս նոյեմբերին վերընտրվի, ապա իր երկրորդ ժամկետի ավարտին կլինի 87 տարեկան:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print