Բաքվում ԵՄ դեսպանն անդրադարձել է Հայաստանում ԵՄ դիտորդների հասցեին ադրբեջանական ԶԼՄ-ների մեղադրանքներին

Ես ընդգծում եմ, որ Հայաստանում Եվրամիության առաքելությունը քաղաքացիական, անզեն առաքելություն է։

Ցավում եմ, որ վերջին օրերին Ադրբեջանում որոշ լրատվամիջոցներ բացարձակապես անհիմն մեղադրանքներ են հրապարակել Հայաստանում ԵՄ առաքելության հասցեին: Այդ մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Ադրբեջանում Եվրամիության դեսպան Պետեր Միխալկոն:

«Ես ընդգծում եմ, որ Հայաստանում Եվրամիության առաքելությունը քաղաքացիական, անզեն առաքելություն է, և նրա մանդատը դիտարկելն է: Առաքելության ներկայությունն ուղղված է կայունության խթանմանը և վստահության ամրապնդմանը։ ԵՄ-ն շարունակելու է իր ջանքերը՝ աջակցելու Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ կարգավորմանը»,- նշել է դիվանագետը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print