Ազնավուրի հավերժական երաժշտությանը նվիրված երեկոն ծավալվել է Կաննի ազգային նվագախմբի ելույթներով՝ դիրիժոր Ֆիլիպ Բերանի ղեկավարությամբ, ինչպես նաև Քրիստինա Ազնավուրի (մենակատար ) և Էրիկ Բերշոյի (դաշնակահար) մասնակցությամբ։
«Ազնավուրը՝ դասական հնչողությամբ» համերգային ծրագրով փետրվարի 4-ին Կաննի Փառատոների և կոնգրեսների պալատում (Palais des Festivals et des Congrès) տրվել է Շառլ Ազնավուրի հարյուրամյակին նվիրված միջոցառումների պաշտոնական մեկնարկը, հայտնում են «Ազնավուր» հիմնադրամից։
Ազնավուրի հավերժական երաժշտությանը նվիրված երեկոն ծավալվել է Կաննի ազգային նվագախմբի ելույթներով՝ դիրիժոր Ֆիլիպ Բերանի ղեկավարությամբ, ինչպես նաև Քրիստինա Ազնավուրի (մենակատար ) և Էրիկ Բերշոյի (դաշնակահար) մասնակցությամբ։
«Մեր երախտագիտությունն ենք հայտնում ջերմ ընդունելության և բուռն ծափահարությունների համար։ Մնացեք մեզ հետ` միասին բացահայտելու Շառլ Ազնավուրի հարյուրամյակին նվիրված հաջորդ տոնակատարությունները»,- նշված է «Ազնավուր» հիմնադրամի ֆեյսնուքյան էջում տեղ գտած հաղորդագրությունում: