Սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր ցերեկը, փետրվարի 8-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հարավարևմտյան` 3-7 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը մինչև փետրվարի 10-ն աստիճանաբար կբարձրանա 12-14 աստիճանով։
Երևան քաղաքում նույնպես մինչև փետրվարի 11–ը սպասվում է առանց տեղումների եղանակ։