ՌԴ-ն ապասառեցրել է Հյուսիսային Կորեայի ակտիվների մի մասը

Պարբերականի զրուցակիցների խոսքով՝ դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Հյուսիսային Կորեան Ռուսաստանին զենք է տվել Ուկրաինայում պատերազմի համար։

Ռուսաստանի իշխանությունները ապասառեցրել են հյուսիսկորեական ակտիվների մի մասը, որոնք գտնվում էին ՌԴ բանկերից մեկում, եւ օգնել Հյուսիսային Կորեային միջազգային բանկային համակարգի հասանելիություն ստանալ։ Այս մասին տեղեկացրել է The New York Times-ը՝ հղում կատարելով ԱՄՆ դաշնակից երկրների հետախուզական աղբյուրներին։

Պարբերականի զրուցակիցների խոսքով՝ դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Հյուսիսային Կորեան Ռուսաստանին զենք է տվել Ուկրաինայում պատերազմի համար։Հետախուզությունների ներկայացուցիչները նշել են, որ ՌԴ-ն ապասառեցրել է 9 մլն դոլար 30 միլիոնից, որոնք պահվում էին ռուսական բանկում։ Այդ փողերը, պարբերականի աղբյուրների վարկածով, Հյուսիսային Կորեան կօգտագործի նավթ գնելու համար։Թերթի տեղեկացմամբ՝ հյուսիսկորեական ընկերությունը հաշիվ է բացել ռուսական մեկ այլ բանկում։ Այն բացվել է Հարավային Օսիա ինքնահռչակ հանրապետությունում։ Սա վկայում է այն մասին, որ Ռուսաստանի իշխանությունները, հավանաբար, օգնում են Հյուսիսային Կորեային շրջանցել ՄԱԿ պատժամիջոցները, գրել է պարբերականը։Ամերիկյան պաշտոնական անձինք թերթին հայտնել են, որ չգիտեն բանկային ոլորտում Մոսկվայի եւ Փհենյանի պայմանավորվածությունների մանրամասները, բայց զրուցակիցներից մեկը նշել է, որ դա համապատասխանում է ԱՄՆ այն սպասումներին, որ Հյուսիսային Կորեան ՌԴ-ից կպահանջի զենքի մատակարարումների համար։Ռուսաստանը՝ որպես ՄԱԿ ԱԽ անդամ, գործելու է զգույշ Հյուսիսային Կորեայի նկատմամբ, նշել են պարբերականին։ ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին հունվարի սկզբին նշել էր, որ ռուսական զորքերը սկսել են օգտագործել Հյուսիսային Կորեայից ստացած բալիստիկ հրթիռները։ 2023թ. հոկտեմբերին նա նշել էր, որ Հյուսիսային Կորեան Ռուսաստանին է հանձնել ավելի քան հազար բեռնարկղ զենք։ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով այս տեղեկությունները, նշել է, որ Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի մատակարարման ոչ մի ապացույց չկա։ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ Ռուսաստանի եւ Հյուսիսային Կորեայի ռազմատեխնիկական համագործակցությունը հեռանկարներ ունի։ Նա նշել է, որ Մոսկվան հետեւում է ՄԱԿ ԱԽ պատժամիջոցների պահպանմանը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print