Ավագանու անդամները զրկվեցին մանդատներից

32 կողմ, 2 դեմ ձայների հարաբերակցությամբ ավագանին «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանին չկարողացավ զրկել ավագանու մանդատից։

Այսօր Երևան քաղաքի ավագանին արտահերթ նիստի ժամանակ ավագանու մանդատից վաղաժամկետ զրկեց 3 անդամի: Ավագանու անդամներին մանդատից զրկելու հիմնավորումը ավագանու նիստերի կեսից ավելիին բացակայություններն են:

Մանդատներից զրկվեցին Նարինե Հայրապետյանը («Մայր Հայաստան» խմբակցություն), Հայկ Մարության  («Ազգային առաջընթաց» խմբակցություն), Սոննա Աղեկյան («Մայր Հայաստան» խմբակցություն):

Ավագանու երկու անդամ կշարունակի գործունեությունը։ 32 կողմ, 2 դեմ ձայների հարաբերակցությամբ ավագանին «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանին չկարողացավ զրկել ավագանու մանդատից։

«Նախագիծը չի ընդունվել, որովհետև չի հավաքել բավարար չափով ձայների քանակ»,– ասաց Տիգրան Ավինյանը։

31 կողմ 2 դեմ ձայների հարաբերակցությամբ էլ չընդունվեց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին նախագիծը։ Նա չզրկվեց ավագանու մանդատից։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print